ru24.pro
World News
Июль
2024

Վրաստանը Հայաստանի իրավասու մարմիններին է հանձնել հետախուզվող անձին

0

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Ս.Թ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին: 

Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, Ս.Թ.-ն մեղադրվում է մի խումբ անձանց հետ, շահադիտական դրդումներով անձին առևանգելու, ավազակություն և առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար:

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ս.Թ.-ի տեղափոխումը Երևան: