ru24.pro
World News
Июль
2024

Sevan EV Rally 2024․ տարածաշրջանի՝ էլեկտրական մեքենաներով առաջին մրցաշարը տեղի ունեցավ Սևան Ստարտափ Սամմիթում (լուսանկարներ)

0

Ս․թ․ հուլիսի 23-ին Սևան Ստարտափ Սամմիթ 2024-ի շրջանակներում կայացավ ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի՝ էլեկտրական մեքենաներով առաջին մրցաշարը՝ «Sevan EV Rally 2024»-ը:

«Sevan EV Rally 2024»-ը իրականություն դարձավ իր նվիրված համակազմակերպիչների՝ Seaside Startup Summit-ի, Yell Extreme Park-ի և Charger.am-ի, ինչպես նաև մեր գործընկերների` GTB Holdings-ի, Andron-ի, AMG HUB-ի, X-Drive ավտոդպրոցի, Team Energy-ի ջանքերով:

Առաջին անգամ, բայց ավանդույթ դարձնելու նպատակով, անցկացվեց այս միջոցառումը՝ նպաստելու էլեկտրական մեքենաների կիրառման խթանմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, ինչպես նաև Սևանա լճի՝ Հայաստանի ամենագեղեցիկ և կարևորագույն լճերից մեկի, էկոլոգիական խնդիրների բարձրացմանը:

Մրցաշարին մասնակցեցին շուրջ 25 մեքենա՝ մի շարք ընկերություններ և անհատներ, հովանավորներ և հատուկ հյուրեր: Մրցաշարի գլխավոր հովանավոր GTB Holdings-ի հրավերով այս տարվա «Sevan EV Rally 2024»-ի բացառիկ հյուրն էր աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Սամի Նասերին՝ բոլորիս հայտնի իր «Taxi» ֆիլմաշարով։

Մրցաշարի ընթացքը լի էր ադրենալինով և հետաքրքիր մարտահրավերներով։ Մեքենաները մրցում էին երկու խմբերով՝ ըստ քարշակման տեսակների՝ 2WD և 4WD: Հաղթողները որոշվեցին ըստ հավաքած միավորների և ծախսած ժամանակի:

Քարշակման 2WD տեսակի հաղթողներ ճանաչվեցին`

1-ին հորիզոնական՝
Ընկերությունը՝ ABC Motors LLC
Վարորդ՝ Տիգրան Հովակիմյան
Ղեկապետ՝ Վահագն Նազարյան
Մեքենայի մակնիշը՝ ARCFOX ALFA T

2-րդ հորիզոնական՝
Վարորդ՝ Վարուժան Բաբախանյան
Ղեկապետ՝ Վարդան Ավագյան
Մեքենայի մակնիշը՝ VW ID 4

3-րդ հորիզոնական՝
Վարորդ՝ Եվգենյա Տերյան
Ղեկապետ՝ Հայկ Մանուկյան
Մեքենայի մակնիշը՝ NETA U PRO

Քարշակման 4WD տեսակի հաղթողներ ճանաչվեցին`

1-ին հորիզոնական՝
Վարորդ՝ Գևորգ Սարգսյան
Ղեկապետ՝ Վլադիմիր Խաչատրյան
Մեքենայի մակնիշը՝ Tesla Y

2-րդ հորիզոնական՝
Ընկերությունը՝ AIQAR Armenia
Վարորդ՝ Մելիք Չիբուխչյան
Ղեկապետ՝ Արմեն Mober Սուքիասյան
Մեքենայի մակնիշը՝ AIQAR EQ3

3-րդ հորիզոնական՝

Ընկերությունը՝ Team Energy
Վարորդ՝ Ադոլֆ Գույումջյան
Ղեկապետ՝ Լիանա Տոնոյան
Մեքենայի մակնիշը՝ Volvo XC 40

Հաղթողներին շնորհավորեց անձամբ Սամի Նասերին՝ շնորհելով հաղթական մեդալներ և մեր գործընկերների՝ chargers.am-ի, team energy-ի և Yell Extreme Park-ի կողմից պատրաստված նվերներ:

Համակազմակերպիչները նշեցին, որ «Sevan EV Rally»-ին Հայաստանում հետայսու լինելու է ամենամյա և կընդլայնի իր աշխարհագրությունը: