Մահացել է օպերային երգչուհի Աննա Նշանյանը
ԱՄՆ-ում կյանքից հեռացել է օպերային երգչուհի, մեներգչուհի Աննա Նշանյանը, որն իր բազմամյա գործունեությամբ նշանակալի ներդրում է ունեցել Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կյանքում։ Այս մասին տեղեկացնում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Ֆեյսբուքի պաշտոնական էջը:
Աննա Նշանյանը թատրոնում սկսել է աշխատել 1959 թվականից՝ հանդես գալով բազմաթիվ օպերային դերերգերով` Ա. Հարությունյանի «Սայաթ-Նովա» (իշխանուհի Աննա), Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (Շուշան), «Անուշ» (Անուշ), Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» (Օլիմպիա), Վերդիի «Տրավիատա» (Վիոլետա), Վերդիի «Օթելլո» (Դեզդեմոնա) և այլն:
Երգչուհին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, ինչպես նաև պարգևատրվել ԽՍՀՄ շնորհակալագրական պատվոգրով և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
1980 թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է համերգային գործունեությունը և արժանացել մի շարք ամերիկյան պարգևների, այդ թվում` Famous Opera Singer կոչման:
The post Մահացել է օպերային երգչուհի Աննա Նշանյանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.