ru24.pro
World News
Июль
2024

Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարի հավակնորդների քննության ժամանակացույցը

0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են՝ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:

Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2) օգոստոսի 6-ին և 7-ին:

Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով՝ քննության մեկնարկից 30 րոպե առաջ:

The post Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարի հավակնորդների քննության ժամանակացույցը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.