ru24.pro
World News
Июль
2024

Համոզված եմ, որ Նգույեն Ֆու Չոնգի բարի անունն ու հիշատակը վառ կմնան մարդկանց հուշերում. Փաշինյանը՝ Վիետնամի վարչապետին

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինին՝ Վիետնամի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգույեն Ֆու Չոնգի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է.

«Ցավով տեղեկացա Վիետնամի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգույեն Ֆու Չոնգի մահվան մասին։

Պարոն Նգույեն Ֆու Չոնգը մեծ ջանքեր է ներդրել Վիետնամի հզորացման և բարգավաճման գործում։ Համոզված եմ, որ նրա բարի անունն ու հիշատակը վառ կմնան մարդկանց հուշերում։

Հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից խորին ցավակցություններ ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Վիետնամի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով համբերություն և ոգու ամրություն»:

The post Համոզված եմ, որ Նգույեն Ֆու Չոնգի բարի անունն ու հիշատակը վառ կմնան մարդկանց հուշերում. Փաշինյանը՝ Վիետնամի վարչապետին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.