ru24.pro
World News
Июль
2024

Արսեն Աֆիյանի մահվան դեպքով կալանավորվել է 2 անձ, այդ թվում՝ նորատուսցի Արայի որդին

0

Արսեն Աֆիյանի մահվան դեպքով կալանավորվել է 2 անձ, այդ թվում՝ նորատուսցի Արայի որդին:

Tert.am-ի տեղեկություններով, Սևանի ավագանու «Սարգիս Մուրադյան» դաշինքի անդամ Արսեն Աֆիյանի մահվան գործով կալանավորվել է 2 անձ: Կալանավորվածներից մեկը Լյովա Բանդուրյանն է՝ քրեական հեղինակություն «Նորատուսցի Արայի» որդին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 17-ին սպանության փորձ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում կրակոցներ էին հնչել։

Այնուհետև հրազենային վնասվածքներով «Սևան» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Արսեն Աֆիյանը, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Էդգար Աֆյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Աղասի Ալոյանը։ Ժամեր անց հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ վիրավորներից Արսեն Աֆիյանը գիտակցության չգալով մահացել է։

Ըստ նախաքնական մարմնի՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հիշյալ անձանց հրազենային վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից հյուրանոցային համալիրի բակից ձերբակալվել և ոստիկանության բաժին էին տեղափոխվել Գեղարքունիքի մարզի 19–ամյա և Տավուշի մարզի 40–ամյա բնակիչները։ 19-ամյա ձերբակալվածը քրեական հեղինակություն Արա Բանդուրյանի որդին է՝ Լյովա Բանդուրյանը, որի սենյակից հայտնաբերվել է զենք, ու նրա հետ հյուրանոցի սենյակում է եղել եւս մեկ անձ, որը նրա ընկերն է: