ru24.pro
World News
Июль
2024

Ռեալը Մբապեի հետ պայմանագիր կնքելուց հետո մտադիր է մի քանի խաղացողի վաճառել

0

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է վերադարձնել այն միջոցների մի մասը, որոնք ծախսել են հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելու համար։ Այդ նպատակով «Սերուցքայինները» մտադիր են վաճառել ակումբի մի քանի երիտասարդ խաղացողների։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Արքայական» ակումբը պատրաստ է բաժանվել 20-ամյա հենակետային կիսապաշտպան Մարիո Մարտինից, 19-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Նիկո Պասից և 19-ամյա հարձակվող Ալվարո Ռոդրիգեսից։

Նշվում է, որ այս խաղացողների հնարավոր վաճառքի դեպքում մադրիդյան ակումբը պայմանագրում կներառի հետգնման տարբերակ։