ru24.pro
World News
Июль
2024

Թուրքիան պատրաստ է Կիպրոսի հարցով բանակցությունների. Էրդողան

0

Թուրքիան պատրաստ է Կիպրոսի հարցով բանակցություններին:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Էրդողանն այսօր ժամանել է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն՝ մասնակցելու «Կիպրոսի խաղաղապահ գործողության» 50-ամյակի միջոցառումներին:

Թուրքիան 1974 թվականի հուլիսի 20-ին տեղի ունեցածն անվանում է «խաղաղապահ գործողություն» և նշում, որ օգտագործել է իր իրավունքը՝ որպես երաշխավոր պետություն՝ կիպրացի թուրքերին պաշտպանելու համար:

«Տարածաշրջանում շարունակվող հակամարտությունների համատեքստում չափազանց անպատասխանատու քայլեր են ձեռնարկվում, որոնք վտանգում են ողջ կղզու (Կիպրոսի) անվտանգությունը: Մենք կարծում ենք, որ անընդունելի է Կիպրոսում դաշնային կառավարման կարգ ստեղծելու որոշումը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը: