ru24.pro
World News
Июль
2024

Օտարերկրացին ներխուժել է ոստիկանության Կոտայքի բաժին ու կրակոցներ արձակել․ կան վիրավորներ

0

Այսօր՝ հուլիսի 20-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում շտապ օգնության ավտոմեքենայի կողմից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 45-50 տարեկան մի տղամարդ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի աջ կեսի հատվածում։

Հիվանդանոց տեղափոխված տղամարդն ինքնաձիգով զինված մտել է ոստիկանության Կոտայքի բաժին, կրակոցներ արձակել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով ոստիկանության 1 աշխատակից հրազենային վիրավորումով նույնպես տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանություն ներխուժած և կրակոցներ արձակած տղամարդն օտարերկրացի է։