ru24.pro
World News
Июль
2024

Բայդենի ընտանիքը քննարկում է նախընտրական պայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը․ NBC

0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտանիքը քննարկում է նախընտրական պայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը:

Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով քննարկումներին ծանոթ աղբյուրին։ 

Նշվում է, որ նախընտրական պայքարից դուրս գալը պետք է հնարավորություն տա Դեմոկրատական կուսակցությանը հաղթելու Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։

Ըստ աղբյուրների՝ նախընտրական պայքարի ազդեցությունը Բայդենի առողջության, գործող նախագահի ընտանիքի և Միացյալ Նահանգների կայունության վրա քննարկման կենտրոնում են: