«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա առաջիկայում Թուրքիայում. Իրանի դեսպան
Իրանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բավականին հստակ է. մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը և առհասարակ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։ Այս մասին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին ասել է SNN գործակալությանը տված հարցազրույցում:
«Տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը բխում են Իրանի շահերից, և մենք պատրաստ ենք օգնել այդ ուղղությամբ», - նշել է դեսպանը՝ հիշեցնելով, որ «3+3» ձևաչափով հարթակի մասին:
Ըստ դեսպանի՝ այս հարթակի՝ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումն առաջին անգամ կայացել է Թեհրանում, հաջորդ հանդիպումը կկայանա առաջիկայում Թուրքիայում։