ru24.pro
World News
Июль
2024

Հավանական է՝ Փաշինյանն ու Ալիևը, խորհրդակցելով իրենց տերերի հետ, հրաժարված լինեն հանդիպումից՝ մեղքը գցելով մյուս կողմի վրա. Արտակ Զաքարյան

0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համառորեն իրար վրա են գցում միմյանց հետ հանդիպել չցանկանալու պատճառը. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ այս առնչությամբ ներկայացնելով մի քանի ենթադրություն:

«Անկախ նրանից, թե ո՞վ է իրականում հրաժարվել Լոնդոնում առաջարկված երկկողմ հանդիպումից, կարելի է ենթադրել, որ.

1. Կա՛մ Ադրբեջանը, կա՛մ Հայաստանը, կա՛մ էլ երկուստեք պատրվակներ են փնտրում, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի գործընթացը դանդաղեցնելու, ձգձգելու կամ առաջիկայում դրանում նոր պահանջներ ներառելու համար: Այս պարագայում ավելի հավանական է, որ հանդիպումից հրաժարված լինի ադրբեջանական կողմը:

2. Արտաքին ազդեցության որոշ կենտրոններ (կամ դրանցից առնվազն մեկը) դեռևս ամբողջությամբ բավարարված չեն համարում իրենց շահերը և խնդրել են իրենց ազդեցության տակ գտնվող կողմերից մեկին՝ չգնալ երկկողմ հանդիպման (անցանկալի պայմանավորվածություններից խուսափելու համար): Այս պարագայում ավելի հավանական է, որ հանդիպումից հրաժարված լինի հայկական կողմը:

3. Մոտ ապագայում տարածաշրջանում կարող են սպասվել արտաքին շահերի վերադասավորումներ ու գործընթացների վրա ազդեցության փոփոխություններ, որոնք հղի են նոր մարտահրավերներով և/կամ նոր հնարավորություններով: Այս պարագայում հավանական է, որ երկու կողմերն էլ, խորհրդակցելով իրենց տերերի հետ, ինչ-ինչ ակնկալիքներով և ժամանակ շահելու նպատակով հրաժարված լինեն հանդիպումից՝ մեղքը գցելով մյուս կողմի վրա:

4. Եկել է իր «եփած շիլան համտեսելու» ժամանակը, և Փաշինյանը խուսափում ու վախենում է գործընթացը տանել ավարտական փուլ: Սա քիչ հավանական է, բայց ենթադրելու տեղ ունի, որովհետև այնքան փորձանք, կորուստ ու ձախողում, որ այս կառավարությունը բերել է մեր երկրի ու ժողովրդի համար՝ թույլ չի տալիս մտածել, որ Փաշինյանը հանկարծ սկսել է մտածել Հայաստանի շահերի մասին», - գրել է Զաքարյանը: