ru24.pro
World News
Июль
2024

Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 38 %-ը

0

Սիրիայի բարձրագույն դատական կոմիտեի (ընտրական հանձնաժողովի) ղեկավար Ջիհադ Մուրադն ամփոփել է Սիրիայի Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) պատգամավորների՝ հուլիսի 15-ին կայացած ընտրությունների քվեարկության արդյունքները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում դատավորը հայտնել է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 38,16 %: 

Սիրիայում իշխող Առաջադիմական ազգային ճակատը՝ Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության գլխավորությամբ, պահպանել է օրենսդիր մարմնում տեղերի մեծամասնությունը՝ 184, անկախ պատգամավորներն ստացել են 66 տեղ: