ru24.pro
World News
Июль
2024

Արգենտինայի նախագահը աշխատանքից ազատել է սպորտի փոխնախարարին, որը կոչ էր արել Մեսսիին ներողություն խնդրել

0

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյն աշխատանքից ազատել է սպորտի փոխնախարար Խուլիո Գարոյին, որը Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին կոչ է արել ներողություն խնդրել Ֆրանսիայի ազգային հավաքականի հասցեին հնչած ռասիստական վանկարկման համար։

«Նախագահի գրասենյակն ասում է, որ ոչ մի կառավարություն չի կարող թելադրել, թե ինչ մտածել և ինչ անել Արգենտինայի հավաքականի Աշխարհի չեմպիոնին և Ամերիկայի կրկնակի գավաթակրին կամ որևէ այլ քաղաքացու։ Այդ իսկ պատճառով Խուլիո Գարրոն դադարում է զբաղեցնել Արգենտինայի սպորտի փոխնախարարի պաշտոնը»,- ասվում է X-ում տեղադրված պաշտոնական հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ վիրավորական երգը Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները կատարել էին 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Կոլումբիայի դեմ տարած հաղթանակից հետո (1:0):