Լուկաշենկոն փոխել է պաշտպանության փոխնախարարին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գեներալ-մայոր Ալեքսանդր Նաումենկոյին նշանակել է պաշտպանության նախարարի տեղակալ:
Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Գեներալ-մայոր Անդրեյ Ժուկն ազատվել է այդ պաշտոնից եւ տարիքի պատճառով տեղափոխվել պահեստազոր։
Մինչ այժմ Նաումենկոն զբաղեցնում էր Զինված ուժերի հյուսիս-արևմտյան օպերատիվ հրամանատարության հրամանատարի պաշտոնը։
Այժմ այդ պաշտոնում նշանակվել է գեներալ-մայոր Ալեքսանդր Բասը, որն ազատվել է Բելառուսի զինված ուժերի մարտական պատրաստության գլխավոր վարչության պետի պաշտոնից: