ru24.pro
World News
Июль
2024

Բենզինի և դիզվառելիքի գինն իջել է 20 դրամով, հեղուկ գազինը՝ կրկնակիից ավելի թանկացել

0

«Ֆլեշ» ՍՊԸ-ից Tert.am-ին տեղեկացրին, որ այսօրվա դրությամբ իրնեց մոտ ռեգուլյար բենզինի գինը 470 դրամ է, պրեմիումինը՝ 510, դիզելը՝ 520:

Ընկերությունից տեղեկացրին, որ գները նվազել են յուրաքանչյուրից 20-ական դրամ: Իսկ թե ինչով է պայմանավորված գների նվազումը, նշեցին, որ շուկայի գնային արժեքներն են այդպես թելադրում:

Բենզին ներկրող մեկ այլ ընկերությունից՝ CPS-ից նշեցին, որ իրենց մոտ էլ է 20-ական դրամով գների նվազում արձանագրվել: «Պրեմիումն այսօրվա դրությամբ 460 դրամ է, ռեգուլյարը՝ 430, իսկ ահա դիզելը՝ 480», - փոխանցեցին ընկերությունից:

Եթե բենզինի ու դիզվառելիքի գներն իջել են, այլ է պատկերը հեղուկ գազի դեպքում: Այստեղ վերջին շրջանում նկատվում է գնի նույնիսկ կրկնակիից ավելի բարձրացում: Հեղուկ գազ ներկրող «Գազ պրոպան» ընկերությունից Tert.am-ին տեղեկացրին, որ այսօրվա դրությամբ հեղուկ գազի գինը 190 դրամ է: Նշենք, որ հեղուկ գազի գինը սկսել է բարձրանալ հուլիսի 1-ից, մինչդեռ մայիսի դրությամբ գազալցակայանների մեծամասնությունում հեղուկ գազը վաճառվել է 90 դրամով։