ru24.pro
World News
Июль
2024

Ռադիոյի տնօրենի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու․ ով է իշխանությունների «սրտի թեկնածուն»․ «Հրապարակ»

0

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հանրային հեռարձակողների խորհուրդը, ամփոփելով ռադիոյի տնօրենի մրցույթին ներկայացված դիմումները, երեկ հայտարարեց, որ 8 թեկնածու է դիմել։ Սա երկրորդ փորձն է: Դիմումների վերջնաժամկետը հուլիսի 15-ն էր, արդյունքները կամփոփվեն հուլիսի 29-ին: Դիմել են` ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը, ով հայտնվեց իշխանության սեւ ցուցակում՝ Փաշինյանի` Հանրային Ռադիոյին տված հարցազրույցը քննադատելու համար:

Դիմել են նաեւ Բելլա Հովհաննիսյանը, ՀՌ աշխատակիցներ Մհեր  Մարգարյանը, Նազելի Օհանյանը, Միքայել Յալանուզյանը, ով «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի orbeli.am կայքի խմբագիրն է: «Հրապարակ» օրաթերթի երկարամյա թղթակից Լուսինե Պետրոյսանը, հեռուստատեսության երկարամյա աշխատակից Հակոբ Ռուբինյանը, ով «Արմենիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Հակոբ Ռուբինյանի հետ» թոք-շոուի հեղինակն ու վարողն էր, եւ «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակից Արմեն Քոլոյանը, ով էլ իշխանությունների «սրտի թեկնածուն» է եւ հին նիկոլական»։

Մանրամասները՝ այստեղ։