ru24.pro
World News
Июль
2024

Գերմանիայում աշխատանքից հեռացրել են ռադիոհաղորդավարին՝ Թրամփի դեմ մահափորձին հավանություն տալու համար

0

Գերմանական RBB24 ռադիոկայանը աշխատանքից հեռացրել է հաղորդավար Սեբաստիան Հոցին՝ X սոցիալական ցանցում գրառման համար, որով նա հավանություն է տվել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձին։

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասվել է ռադիոկայանի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Հոցը նախ սոցիալական ցանցում մահափորձից փրկված Թրամփին համեմատել էր բաց թողնված վերջին ավտոբուսի հետ: Բացասական արձագանքից հետո նա Թրամփին բացահայտ անվանել էր ֆաշիստ և հավանություն տվել մահափորձին։

«Նրա հայտարարություններն անհամատեղելի են այն արժեքների հետ, որոնք պաշտպանում է RBB-ն, հետևաբար մենք անհապաղ դադարեցնում ենք համագործակցությունը մինչև հետագա ծանուցումը, ինչի մասին հաղորդավարը համապատասխանաբար տեղեկացվել է», - հայտնել է ռադիոկայանի ծրագրերի տնօրեն Կատրին Գյունտեր:

Թրամփն հուլիսի 13-ին ընդհատել էր Փենսիլվանիայում հրապարակային ելույթը՝ հրաձգության պատճառով։ Կադրերում երեւում էր, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները ձեռքերով ծածկում նրա ականջը. Ավելի ուշ ԱՄՆ-ի նախկին նախագահն ասել էր, որ վիրավորվել է ականջից և շատ արյուն է կորցրել։ Երկրի գաղտնի ծառայությունն իր հերթին տեղեկացրել էր, որ սպանել է կասկածյալին, ով մի քանի կրակոց էր արձակել բեմի ուղղությամբ: Հրաձգության ժամանակ ներկաներից մեկը զոհվել է, ևս երկուսը՝ ծանր վիրավորվել։