ru24.pro
World News
Июль
2024

ՌԴ-ում վերջնական մեղադրանք է առաջադրվել Голос շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանցին

0

Ընտրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ռուսական Голос («Ձայն») շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանցին վերջնական մեղադրանք է առաջադրվել, հայտնում է dw.com-ը։

Ընտրությունների մոնիթորինգով զբաղվող շարժման գործունեությունը «ուղղված է Ռուսաստանի Դաշնության սահմանադրական կարգի և անվտանգության հիմքերի դեմ», ասվում է մեղադրական եզրակացության մեջ։

Նաև նշվում է, որ Голос-ը «մաս է կազմել ընտրությունների մոնիտորինգի կազմակերպությունների եվրոպական ցանցին (ENEMO), որը 2021 թվականին Ռուսաստանում ճանաչվել է «անցանկալի կազմակերպություն»:

Միևնույն ժամանակ, Голос-ը հերքում է ENEMO-ի հետ որևէ կապ: Շարժման հայտարարության մեջ ընդգծվում է, որ իր դեմ իրականացվում է «արհեստական գործողություն»՝ վարկաբեկելու և արգելափակելու «ընտրակեղծիքների դեմ պայքարող ասոցիացիայի օրինական գործունեությունը»։

Ինչ վերաբերվում է Գրիգորի Մելքոնյանցին, ապա նա նախնական կալանքի տակ է 2023 թվականի օգոստոսի 17-ից։ Նա մեղադրվում է ENEMO-ի գործունեությունը կազմակերպելու համար։ Մելքոնյանցը նշել է, որ ազատազրկման ընթացքում փոխել է «8 խուց և 100-ից ավելի խցակից»:

«Ձերբակալության ընթացքում հետաքննությունը Մելքոնյանցի մեղավորության որևէ նոր ապացույց չի ներկայացրել»,- ասվում է Голос շարժման կայքում։