ru24.pro
World News
Июль
2024

Սաութգեյթը հեռանում է Անգլիայի հավաքականից․ պաշտոնական

0

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) հայտարարել է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը որոշել է լքել զբաղեցրած պաշտոնը։

 
«102 խաղից և գրեթե ութ տարի ղեկավարելուց հետո Գարեթ Սաութգեյթը հայտարարեց, որ հեռանում է մարզչի պաշտոնից»,- ասվում է X-ի գրառման մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին կայացել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ հանդիպումը, որում հանդիպել են Իսպանիայի և Անգլիայի հավաքականները։ Խաղն անցկացվել է Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում և ավարտվել իսպանացիների՝ 2։1 հաշվով հաղթանակով։ Այսպիսով, Իսպանիան դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող, իսկ Անգլիայի հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել Եվրոյի եզրափակիչներում։

Գարեթ Սաութգեյթը Անգլիայի հավաքականը գլխավորում էր 2016 թվականից։