Մասկը մտադիր է ամսական 45 մլն դոլար հատկացնել Թրամփի վերընտրմանն աջակցող հանձնաժողովին. WSJ
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը ցանկանում է նախընտրական քարոզարշավի շրջանակում մեծ ֆինանսական աջակցություն ցուցաբերել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը:
Հրատարակության աղբյուրների համաձայն՝ Մասկը պատրաստ է ամսական 45 մլն դոլար նվիրաբերել Թրամփին աջակցող America PAC քաղաքական գործողությունների հանձնաժողովին:
America PAC-ն ուղղակիորեն կապված չէ Թրամփի նախընտրական շտաբի հետ, բայց ԱՄՆ նախկին նախագահի համար աշխատում է «կուլիսներում»՝ հետազոտելով ընտրողներին և վերահսկելով լրատվամիջոցներում պատվիրված նյութերը, պարզաբանել է Bloomberg-ը:
America PAC-ը գրանցում է ընտրողներին տատանվող նահանգներում և կոչ է անում նրանց վաղաժամ քվեարկել, ըստ WSJ-ի:
ԱՄՆ-ում քաղաքական գործողությունների հանձնաժողովը կազմակերպություն է, որը համախմբում է դոնորներին, որոնք գումար են նվիրաբերում նախագահի թեկնածուներից մեկի քարոզարշավին: Նման հանձնաժողովներին նվիրատվության չափի սահմանափակում չկա:
Հուլիսի 13-ին Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո Մասկը հրապարակավ սատարել է նրան X սոցիալական ցանցում: Թրամփին որպես նախագահի հանրապետական թեկնածու, իսկ Ջեյմս Դեյվիդ Վենսին որպես փոխնախագահ հաստատմանը Մասկը արձագանքել է մեկնաբանությամբ «հաղթական է թվում»։