Քաղաքացին վերելակով բարձրացել է շենքի տանիք և հոսանքազրկման պատճառով չի կարողացել իջնել. ՆԳՆ
0
Հուլիսի 11-ին՝ ժամը 16:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում քաղաքացին վերելակով բարձրացել է շենքի տանիք և հոսանքազրկման պատճառով չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները պարանների օգնությամբ քաղաքացի Մ. Ղ.-ին (ծնված 1992 թ․) իջեցրել են տանիքից:
The post Քաղաքացին վերելակով բարձրացել է շենքի տանիք և հոսանքազրկման պատճառով չի կարողացել իջնել. ՆԳՆ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.