ru24.pro
World News
Июль
2024

Հայ-չինական հարաբերությունների զարգացումը շատ կարևոր է Չինաստանի համար. դեսպանը՝ ԱԺ նախագահին

0

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Կարևորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին այդ հարցում ունեցած ավանդի համար:

Դեսպան Ֆան Յոնն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին արդյունավետ փոխգործակցության և համագործակցության համար ու վստահեցրել, որ հայ-չինական հարաբերությունները ճիշտ ուղու վրա են, և դրանց զարգացումը շատ կարևոր է Չինաստանի համար:

Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դիրքորոշումը՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին, տարածաշրջանային խնդիրներին և հայ-չինական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

The post Հայ-չինական հարաբերությունների զարգացումը շատ կարևոր է Չինաստանի համար. դեսպանը՝ ԱԺ նախագահին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.