ru24.pro
World News
Июль
2024

Ինչպես են Անգլիայի հավաքականի երկրպագուները տոնում Եվրո-2024-ի եզրափակիչ դուրս գալը (լուսանկարներ)

0

Անգլիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Նիդեռլանդներին և դարձել Եվրո-2024-ի եզրափակիչ անցած երկրորդ հավաքականը։

Հանդիպման յոթերորդ րոպեին հաշիվը բացել է հոլանդացի Խավի Սիմոնսը։ 18-րդ րոպեին Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը 11 մետրանոցից հավասարեցրել է հաշիվը։ Վճռորոշ պահը եղել է երկրորդ խաղակեսի 90-րդ րոպեին, երբ հարձակվող Օլի Ուոթկինսը խփել է Անգլիայի հավաքականի հաղթական գնդակը։

Եվրոպայի առաջնության եզրափակիչը կկայանա կիրակի՝ հուլիսի 14-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։ Իսպանիան կփորձի նվաճել չորրորդ տիտղոսը, իսկ Անգլիան՝ իր պատմության մեջ առաջինը:

Ստորև ներկայացնում ենք gazeta.ru-ի ուշագրավ ֆոտոշարքն այն մասին՝ ինչպես են Անգլիայի հավաքականի երկրպագուները տոնել Եվրո-2024-ի եզրափակիչ դուրս գալը.