Սա վճիռ չէր, որ կայացրին, բողոքարկելու եմ. Լևոն Երանոսյան
Խոսելու տեղ չունեմ, բողոքարկելու եմ վճիռը, սա վճիռ չէր, որ կայացավ:
Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը՝ անդրադառնալով վճռին, որով դատարանը նրան մեղավոր ճանաչեց, բայց համաներում կիրառեց:
Անդրադառնալով Տավուշում տեղի ունեցող սահմանազատման գործընթացին, Երանոսյանն ասաց.
«Դա արդեն գնաց պատմության գիրկը, անողներն արեցին, վերջացրեցին»:
Ինչ վերաբերում է բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացիների նկատմամբ կիրառված նռնակներին, մասնավորապես այն քննարկումներին, որ կիրառվել է «Զարյա 3», Երանոսյանն ասաց.
««Զարյա 3»-ը ի՞նչ է, ինչի՞ համար են կիրառել, իմ ժամանակ նման բան չի եղել, որովհետև Առողջապահության նախարարության կողմից հաստատված չէր, որ այն իրավունք ունի կիրառվելու: Եթե ոստիկանությունը ինձնից հետո գնումներ չի արել, ուրեմն հատուկ միջոցները իրավունք չունեն կիրառելու, քանի որ դրանց ժամկետն անցել է»: