ru24.pro
World News
Июль
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ինձագին կդառնա Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող մարզիչը

0

Իտալացի մարզիչ Սիմոնե Ինձագին մոտ ժամանակներս կերկարաձգի պայմանագիրը «Ինտեր»-ի հետ։ Կողմերն առաջիկա երկու օրվա ընթացքում կստորագրեն երկու տարվա համար նախատեսված պայմանագիր, հայտնում է armsport.am-ը։

Թիմի գլխավոր մարզչի աշխատավարձը կկազմի 6,5 միլիոն եվրո, նախատեսված են նաև բոնուսներ, հայտնել է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն։

Ինձագին կդառնա Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող մարզիչը՝ առաջ անցնելով Անտոնիո Կոնտեից, որը «Նապոլի»-ում մեկ մրցաշրջանում կվաստակի 6 միլիոն եվրո։

Ինձագին միլանյան թիմը գլխավորում է 2021 թվականից։ Նրա գլխավորությամբ «Ինտեր»-ը դարձել է Իտալիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է երկրի գավաթը, երեք անգամ՝ սուպերգավաթը։