ru24.pro
World News
Июль
2024

Fastex-ը հովանավորում է Հայաստանի մասնակցությունը «Festival d'Avignon» թատերական փառատոնին (տեսանյութ, լուսանկարներ)

0

Ֆասթեքսը, իր AKNEYE նախագծի շրջանակներում, հովանավորում է Հայաստանի մասնակցությունն ամենամյա «Ավինյոն» թատերական փառատոնին, որը տեղի է ունենում ս․թ․ հուլիսի 3-ից 21-ը: «HK Production»-ի ստեղծագործությունները պատրաստ են զարդարելու ֆրանսիական բեմերը:

Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում Festival d'Avignon անունով հայտնի ամենամյա արվեստի նշանավոր իրադարձության սկիզբը տրվել է 1947 թվականին ֆրանսիացի նշանավոր դերասան և ռեժիսոր Ժան Վիլարի կողմից և դարձել աշխարհի ամենահեղինակավոր մշակութային միջոցառումներից մեկը: Թատրոնի, պարի, երաժշտության և վիզուալ արվեստների այս բազմազան ծրագիրը ներգրավում է արվեստագետների և հանդիսատեսի ամբողջ աշխարհից:

Ներկայացումները տեղի են ունենում միջնադարյան քաղաքի տարբեր պատմական վայրերում, այդ թվում՝ խորհրդանշական Պապի պալատում (Palais des papes d'Avignon): Հին ճարտարապետության համադրումը ժամանակակից թատրոնի, պարի և երաժշտության հետ առաջացնում է յուրահատուկ և գրավիչ մթնոլորտ: Պատմական միջավայրի և ավանգարդիստական արվեստի միաձուլումից ստեղծվում են ժամանակակից բեմահարթակներ ու նոր շունչ ստացած ներկայացումներ:

2023 թվականի հոկտեմբերին «Հայֆեստ» փառատոնի շրջանակներում Հայաստանում էին «Ավինյոն» փառատոնի ներկայացուցիչները։ 15-ից ավելի ներկայացում դիտելուց հետո նրանք ընտրել են երկուսը, որոնք այս տարի Հայաստանը պետք է ներկայացնի հուլիսին անցկացվող փառատոնի ընթացքում: Առաջինը Հայաստանի երգի պետական թատրոնի խաղացանկային «Ցուրտ օր դժոխքում» ներկայացումն է, որը բեմադրվել է Յան Քաուքենբուշի համանուն պիեսի հիման վրա, երկրորդը՝ «ՄԻՀՐ» թատրոնի «Պանդխտության երգը» պլաստիկ ներկայացումը:

1947 թվականից ի վեր Հայաստանն առաջին անգամ է մասնակցում է «Ավինյոնին»: Այդ օրերին ֆրանսիական Ավինյոնում հայկական տոն է լինելու: Փառատոնի կազմակերպիչները նախաձեռնել են ունենալ Հայաստանի մշակութային օրեր. թատերական ներկայացումներից զատ լինելու են նաև ֆիլմեր։ Հուլիսի 8-ին ցուցադրվելու են Հրաչ Քեշիշյանի «Անատոլիական պատմությունը» և Սերժ Ավետիքյանի հեղինակային ֆիլմերից մեկը։ Դրանց կհաջորդի հանդիպում ստեղծագործական կազմի հետ։ Քաղաքի տարբեր հարթակներում կլինեն համերգային ծրագրեր, կլոր-սեղան քննարկումներ, որտեղ հայկական պատվիրակությունը կխոսի Հայաստանում ժամանակակից արվեստի միտումների և զարգացումների մասին։

Միջոցառման շրջանակում տեղի կունենա նաև պատկերազարդում AKN-ի վրա. հենց այնտեղ հյուրերի ներկայությամբ նկարչուհի Լուիզա Գրագատին կնկարի աչքանման քանդակի վրա՝ դիտորդներին հրավիրելով անմոռանալի ճամփորդության:

Ֆասթեքսն՝ իր AKNEYE նախագծով, մշտապես աջակցում է հայկական արվեստի և մշակույթի պահպանմանը, տարածմանը և զարգացմանը:

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։