ru24.pro
World News
Июль
2024

Ռուսաստանի ԱԴԾ-ն կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից ՌԴ օդատիեզերական ուժերի Տու-22Մ3 ռմբակոծիչի առևանգումը

0

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից ՌԴ օդատիեզերական ուժերի Տու-22Մ3 հեռահար ռազմավարական ռմբակոծիչի առևանգման փորձը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ գերատեսչության մամուլի ծառայությանը հղումով։

Ինչպես նշված է ՌԴ ԱԴԾ հաղորդագրության մեջ, պարզվել է, որ ռմբակոծիչի առևանգման փորձի նախապատրաստման և իրականացման գործում ներգրավված են եղել նաև ՆԱՏՕ-ի երկրներ։

Նշվում է, որ ուկրաինական հետախուզությունը, փորձելով կյանքի կոչել հրթիռակրի առևանգման օպերացիան, պլանավորել է հավաքագրել ռուս ռազմական օդաչուին՝ գումարի և Իտալիայի քաղաքացիության դիմաց համոզելով նրան ռմբակոծիչը հասցնել Ուկրաինա:

Ինչպես հայտնել են ԱԴԾ-ից, հակահետախուզական գործողությունների միջոցով ստացված տեղեկությունների շնորհիվ ՌԴ ԶՈւ-ին հաջողվել է կրակային հարված հասցնել Ուկրաինայի «Օզերնոյե» օդանավակայանին: