ru24.pro
World News
Июль
2024

ՔՊ-ի կողմից իրականացվող ավանդական տեխնոլոգիա է` հանձնումը ներկայացնել հաղթանակ․ Տիգրան Աբրահամյան

0

Այսպես կոչված սահմանային ճշգրտումները «օդում թողելուց» և միակողմանի զիջումներից հետո, ՔՊ-ն տարբեր խմբերով վոյաժներ է անում Տավուշի հանձնված ուղղություններով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«ՔՊ-ի կողմից իրականացվող ավանդական տեխնոլոգիա է` հանձնումը, տապալումը, զիջումը ներկայացնել հաղթանակ ու դա անել այնպիսի ոգևորությամբ, կարծես, մեծ լավություն են արել հայ ժողովրդին:

Նույնիսկ այդ ֆոնը ստեղծելու դեմքերը պատահական չեն ընտրվում` ՔՊ-ին «չեստ տվող» համազգեստավորներից մինչև վարկաբեկված պերսոնաժներ:

Երբ այդ ամենը ֆիլտրում ես` տակը մնում են հող, ունեցվածք, անվտանգություն կորցրած մարդիկ և խաբված հասարակություն», - գրել է նա: