ru24.pro
World News
Июль
2024

Ի՞նչ կզգայիք դուք, երբ մի օր արթնանայիք և տեսնեիք, որ կադաստրի վկայականով ձեզ պատկանող այգով հայ-ադրբեջանական սահման, փշալար և ճանապարհ է անցնում. Կիրանցի բնակիչ

0

Ի՞նչ կզգայիք դուք, երբ մի օր արթնանայիք և տեսնեիք, որ կադաստրի վկայականով ձեզ պատկանող այգով հայ-ադրբեջանական սահման, փշալար և ճանապարհ է անցնում:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կիրանցի Գոհար Վարդանյանը:

«Այս նկարներն արված են համարյա նույն հատվածում:

Առաջին նկարը այսօր, 2-րդը 2 ամիս առաջ:

Հիմա հարց: ի՞նչ կզգայիք դուք, երբ մի օր արթնանայիք և տեսնեիք, որ կադաստրի վկայականով ձեզ պատկանող 30 տարվա այգով հայ-ադրբեջանական սահման, փշալար և ճանապարհ է անցնում:

Իսկ մարդիկ գալիս կանգնում են այդ հատվածում և հպարտանում իրենց տեսածով:

Կներեք սիրելի պաշտոնյաներ, բայց դուք մեր սպիին բուժելու փոխարեն գալիս ես մարդկանց վերքին աղ եք լցնում գնում»,- գրել է նա: