ru24.pro
World News
Июль
2024

Եվրոպայից առցանց գնումներն՝ արագ և հուսալի. Hybuys-ը բացեց իր առաջին սպասարկման սրահը ՀՀ-ում (տեսանյութ)

0

Չարենց 66 հասցեում բացվեց HyBuys-ի առաջին սպասարկման սրահը, որը կամուրջ է հանդիսանում ՀՀ-ում ապրող գնորդների և եվրոպական առցանց խանութների միջև։

HyBuys-ի մայր կազմակերպությունը՝ Netreex-ը, Գերմանիայի Առևտրի պալատի պաշտոնական անդամ է, որն ունի 20 + տարվա փորձ էլեկտրոնային առևտրի ոլորտում: HyBuys-ի միջոցով գնումների առավելություններն են ավելի ցածր գները, ապահով գնումները, առաքման արագ կազմակերպումը, առանց միջնորդավճարի ծառայությունը։ HyBuys-ի շնորհիվ ամեն ինչ ստանում եք 1 ձեռքից՝ գնման կատարում, առաքում Հայաստան, մաքսային գրանցումներ ու հանձնում գնորդին։

Ընկերության հետ  կարելի է պատվիրել ցանկացած իր, որը հասանելի է եվրոպական առցանց շուկայում։ Նախընտրած իրը կառաքվի ՀՀ, իսկ գնորդը կստանա 5% քեշբեք յուրաքանչյուր գնման համար (բացառություն են կազմում flaconi.de, notino.de, parfumdreams.de, sephora.de կայքերից կատարված կոսմետիկ միջոցների և օծանելիքի՝ 30,000 դրամը գերազանցող գնումները, որոնց համար գործում է ԱՆՎՃԱՐ առաքում)։  Գերմանիայից օծանելիք և կոսմետիկա պատվիրելու դեպքում առաքումն իրականացվում է  անվճար:

HyBuys-ի միջոցով կարելի է պատվիրել այն ամենը, ինչ առաջարկում են առցանց հարթակները՝ ավտոմեքենաներից մինչ էլեկտրոտեխնիկա, հագուստ, վիտամիններ և այն: Գործում են առաքման 3 SMART եղանակներ՝ HyPremium, HySpecial, HyUnlimited։: HyPremium առաքումն իրենից ներկայացնում է 2-4 աշխատանքային օրում SuperExpress առաքում Գերմանիայից Հայաստան,  HySpecial  առաքման եղանակը նախատեսված է dangerous goods կամ արգելված համարվող այնպիսի իրերի համար, ինչպիսիք են օծանելիքը, կոսմետիկ միջոցները, խնամքի պարագաները և այլն։ Առաքման HyUnlimited տարբերակը գերքաշային և գերծավալային իրերի համար է, 1 կգ-ի արժեքը՝ 2,700 դրամ։

Առաքման եղանակներին առավել մանրամասնորեն կարող եք ծանոթանալ կայքում, սոցիալական էջերում կամ  գրասենյակից:
 
Hybuys-ը առաջարկում է ցածր գներ, արագ առաքում, 0 % միջնորդավճար և գնային համեմատություն՝ ըստ եվրոպական պետությունների՝ Ձեզ լավագույնը առաջարկելու համար: HyBuys-ի շնորհիվ առաջին անգամ ՀՀ-ում արդեն հնարավոր է զրոյացնել առաքման արժեքը յուրաքանչյուր գնումից կուտակված քեշբեքով։