ru24.pro
World News
Июль
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Իրանի նախագահ է ընտրվել Մասուդ Փեզեշկիանը

0

Իրանի Իսլամական Հանրապետության 9-րդ նախագահը Մասուդ Փեզեշկիանն է:  

Արտահերթ ընտրությունների երկրորդ փուլում նա հավաքել է ձայների մոտ 53,6%-ը։

Հաղորդվում է, որ քվեաթերթիկների մշակման արդյունքներով Փեզեշկիանը հավաքել է 16,3 միլիոն ձայն, իսկ  նրա մրցակից Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։

Պաշտոնական տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը կազմել է 49,8 տոկոս:

Հիշեցնենք, որ Իրանում արտահերթ ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ 2021 թվականին ընտրված նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է 2024 թվականի մայիսին ուղղաթիռի վթարից։