ru24.pro
World News
Июль
2024

Օկուպացված Շուշիում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները․ քննարկել են տարածաշրջանային հարցեր

0

Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։

Այս մասին իր  Х-ում գրել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Շուշայում  (Շուշի) Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում արտգործնախարարների խորհրդի նիստից առաջ մենք Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ օգտակար մտքեր ենք փոխանակել դաշինքի, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ»,- գրել է Ջեյհուն Բայրամովը։