ru24.pro
World News
Июль
2024

Ուկրաինայի հետ բանակցություններում առաջընթաց չկա․ Պեսկով

0

Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացում ոչ մի առաջընթաց չկա, ավելի շուտ նկատվում է բանակցությունների գնալու Կիևի դժկամությունը։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նախագահն ասաց, որ դեռ առաջընթաց չկա։ Մենք բազմիցս ասել ենք, որ մինչ այժմ Կիևի կողմից բանակցություններ վարելու ակնհայտ ցանկություն չկա։

Ընդհակառակը, կա բանակցություններ վարելու դժկամություն»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում կայացել են բանակցություններ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջև, առաջնորդները քննարկել են ուկրաինական ճգնաժամի հետ կապված հարցեր։