ru24.pro
World News
Июль
2024
1 2 3 4 5 6 7 8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետն ԱԳՆ-ի և ՊՆ-ի ղեկավարներ է նշանակել

0

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Կիր Սթարմերը Դևիդ Լեմին ու Ջոն Հիլին արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ղեկավարներ է նշանակել։ 

Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմը։

«Թագավորը հաստատել է հետևյալ նշանակումները` խորհրդարանի հարգարժան անդամ Դևիդ Լամիին՝ որպես արտաքին գործերի նախարար, խորհրդարանի մեծարգո անդամ Ջոն Հիլին՝ որպես պաշտպանության նախարարի», - նշված է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ ՆԳՆ ղեկավար է դարձել լեյբորիստ Իվետ Կուպերը:

Խորհրդարանական ընտրություններից հետո լեյբորիստների առաջնորդ Կիր Սթարմերը հուլիսի 4-ին թագավոր Չարլզ III–ի մոտ կայացած ընդունելությունից հետո պաշտոնապես դարձավ Մեծ Բրիտանիայի 58-րդ վարչապետը։ Թագավորը հանձնարարել էր նրան կառավարություն ձևավորել:

Հիշեցնենք, որ բրիտանական խորհրդարանի ընտրությունները կայացել են հուլիսի 3-ին, հաղթել է Լեյբորիստական կուսակցությունը՝ ստանալով 412 պատգամավորական մանդատ և բացարձակ մեծամասնություն ապահովելով Համայնքների պալատում: