ru24.pro
World News
Июль
2024

Լավ նախարար եմ, եթե որոշեն ազատել աշխատանքից, կնշանակի չեմ համապատասխանում պահանջվող որակներին. Անահիտ Ավանեսյան

0

Ես լավ նախարար եմ, հենց փոխեմ իմ եզրահանգումը, հրաժարական կտամ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Դիտարկմանը՝ նրա դեմ հերթական հայցն է ներկայացվել, այս անգամ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի նախկին տնօրենի կողմից, Ավանեսյանն ասաց, որ չի մեկնաբանում:

«Մարդն օգտվել է իր դատարան դիմելու իրավունքից, դիմել է: Հիմա Կենտրոնն ունի նոր տնօրենի ԺՊ: Կարծում եմ՝ նա շուտով հայցը հետ կվերցնի»,- ասաց նա:

Հարցին՝ շատ են նրա դեմ դատական հայցերը, ինչո՞վ է պայմանավորում, սխալ որոշումներո՞վ, Ավանեսյանն ասաց, որ  շատ գործունեությամբ, որի արդյունքում լինում են և՛ դատական գործեր, և՛ այլ ակտիվություն:

Ավանեսյանը նաև ասաց, որ ինքը լավ նախարար է և որ հենց փոխի եզրահանգումը հրաժարական կտա:

Հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանը որոշի նրան հեռացնի, կստացվի վատ նախարա՞ր է, Ավանեսյանն արձագանքեց.

«Երբ որոշեն ինձ աշխատանքից հեռացնել, այո, այդ պահին ես չեմ համապատասխանի այն որակներին ու պահանջներին, որոնք անհրաժեշտ են, ի՞նչ կա այդտեղ»: