ru24.pro
World News
Июль
2024

Զելենսկու գրասենյակը հայտարարություն է տարածել Թաքեր Կառլսոնին հարցազրույցի վերաբերյալ

0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց չի տա Fox News հեռուստաընկերության նախկին հաղորդավար Թաքեր Կառլսոնին. նման հայտարարություն է տարածել Զելենսկու գրասենյակը

«Պարոն Թաքեր Կառլսոնը պետք է ավելի ուշադիր ստուգի իր աղբյուրները ԱԴԾ-ում (ՌԴ Անվտանգության դաշնային ծառայություն-Խմբ.): Ուկրաինայի նախագահը միանգամայն այլ գրաֆիկ ունի, Թաքեր Կառլսոնը դրանում ներառված չէ»,- սոցցանցում  գրել է նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կառլսոնը X սոցիալական ցանցում գրել էր, որ հարցազրույց է անցկացնելու Զելենսկու հետ։