ru24.pro
World News
Июль
2024

Եթե Կիևն ու նրա հովանավորներն ընդունեն կարգավորման մեր տարբերակը, ռազմական գործողություններն անհապաղ կդադարեցվեն. Պուտին

0

Եթե Կիևն ու նրա հովանավորներն ընդունեն կարգավորման ռուսական տարբերակը, ռազմական գործողություններն անհապաղ կդադարեցվեն, մարդկային կյանքերը չեն կորի և կսկսվեն բանակացություններ. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Հիշեցնեմ, որ հունիսի կեսերին մենք ներկայացրինք կարգավորման մեկ այլ տարբերակ, որը, եթե ուկրաինական կողմը, և ամենակարևորը նրա արևմտյան հովանավորները, պատրաստ լինեին ընդունել, թույլ կտա բառացիորեն անմիջապես, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, փրկել մարդկային կյանքեր և սկսել բանակցությունները»,- ելույթի ժամանակ ասել է Պուտինը:

Նշենք, որ հունիսին առաջարկված տարբերակը ներառում է ուկրաինական զորքերի դուրսբերումն ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետություններից, Խերսոնի և Զապորոժիեի մարզերից, այդ տարածքները ռուսական ճանաչելը, Արևմուտքի պատժամիջոցների չեղարկումը, Ուկրաինայի չեզոք՝ ՆԱՏՕ-ից դուրս և ապամիջուկային կարգավիճակի ապահովումը: