Ասել, որ անվտանգային ոլորտում «արդեն դիվերսիֆիկացիա ունենք», առնվազն լուրջ չէ. «168 ժամ»
0
«ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով քննարկման ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ տնտեսության ոլորտում շատ աշխատանքներ ունեն կատարելու, որ կարողանան դիվերսիֆիկացիայի հասնեն: Իսկ անվտանգության ոլորտում արդեն դիվերսիֆիկացիա ունենք, վստահեցրել է Գրիգորյանը: «Հայաստանն ունի բավարար կարողություն՝ հնարավոր ապագա սպառնալիքներին դիմակայելու, իսկ դիմակայելու համար շատ կարևոր է դիվերսիֆիկացիան: Մենք հաճախ քննարկումներում ասում