Թրամփը կարծում է, որ Բայդենը հեռանում է նախագահական մրցապայքարից
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը նոյեմբերին կայանալիք ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուն է, կարծում է, որ հունիսի 27-ին տեղի ունեցած անհաջող հեռուստաբանավեճից հետո պետության գործող ղեկավար Ջո Բայդենը հանելու է իր թեկնածությունը, որից հետո փոխնախագահ Կամալա Հարիսը կդառնա դեմոկրատների թեկնածուն։
«Նա (Բայդենը) պարզապես դուրս է մնացել մրցապայքարից, դուք տեսնում եք, որ նա դուրս է մղվում մրցապայքարից, ինչը նշանակում է, որ այժմ թեկնածուն Քամալան է (ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը-Խմբ.)», - մեջբերում է Daily Beast-ը քաղաքական գործչին։
Թրամփը հավելել է, որ իր համար ավելի հեշտ կլինի մրցել Հարիսի հետ, որին համարում է «ողորմելի»։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Թրամփն արդեն ստացել է անհրաժեշտ թվով պատվիրակների ձայներ՝ որպես պետության ղեկավարի հանրապետական թեկնածու առաջադրվելու համար։ Բայդենը, որն առաջադրվում է երկրորդ ժամկետի համար, ապահովել է Դեմոկրատական կուսակցության բավարար թվով պատվիրակների աջակցությունը։ Նրանց թեկնածությունները կհաստատվեն ամռանը կայանալիք կուսակցության համագումարներում։
Նշենք, որ հեռուստաբանավեճում Բայդենի անհաջող ելույթից հետո ակտիվացել են մրցապայքարից նրա դուրս գալու մասին քննարկումները: