ru24.pro
World News
Июль
2024
1 2 3 4 5 6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Էրդողանը չի կարող միջնորդ դառնալ Ուկրաինայի հետ բանակցություններում. Պեսկով

0

Ուկրաինայի թեման քննարկվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը, սակայն թուրք առաջնորդը չի կարող միջնորդ դառնալ բանակցություններում:

Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Պուտինն ու Էրդողանը չորեքշաբթի օրը բանակցություններ են վարել Ղազախստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում։

«Ոչ, դա հնարավոր չէ», - ասել է Պեսկովը Առաջին ալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Էրդողանը միջնորդ դառնա Ուկրաինայի հարցով բանակցություններում։

Կրեմլի ներկայացուցիչը հաստատել է, որ Աստանայում երկու առաջնորդների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի թեման։

«Քննարկվել է, այո»,- պատասխանեց նա։