ru24.pro
World News
Июль
2024

Լոլիկի արտահանումը կրճատվել է, վարունգինն՝ ավելացել, անգամներով ավելացել է ծաղկի արտահանումը․ էկոնոմիկայի փոխնախարար

0

2023-ին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 948 մլրդ դրամ:

Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

«Տարեցտարի կառավարությունն ավելացնում է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող բյուջեն: Եթե համեմատենք 10 տարի առաջվա հետ, գյուղատնտեսության բյուջեն ավելացել է 6-7 անգամ: Միանշանակ մարտահրավերներն են ավելացել, որոնք ստիպում են վերադասավորումներ կատարել շուկաների, լոգիստիկ շղթաների»,- ասաց Խոջոյանը:

Նրա խոսքով՝ 2023-ին արտահանել ենք 133 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Դրա մեջ ծիրանի արտահանումը, օրինակ, կազմել է 30 հազար տոննա: 2024-ին այսօրվա դրությամբ արդեն ՀՀ-ից արտահանվել է 20 հազար տոննա ծիրան:

«Լոլիկի արտահանումը մի փոքր կրճատվել է։ Այս տարի արտահանել ենք 6,1 հազար տոննա լոլիկ, 2023-ին արտահանվել է 14 հազար տոննա լոլիկ: Իսկ ահա, այս տարի արտահանել ենք 4700 տոննա վարունգ, իսկ նախորդ տարի այդ թիվը կազմում էր ընդամենը 400 տոննա: Անգամներով ավելացել է ծաղկի արտահանումը»,- տեղեկացրեց փոխնախարարը:

Խոջոյանի խոսքով՝ այս պահի դրությամբ վերամշակող կազմակերպությունների կողմից մթերվել է մոտ 6 հազար տոննա պտուղ-բանջարեղեն: