Ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է. Օվերչուկ
Մոսկվան շարունակում է Երևանը համարել իրեն դաշնակից, երկու երկրների տնտեսական համագործակցությունը նկատելի աճ է գրանցում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք ունենք շատ կարևոր տնտեսական հարաբերություններ: Հայաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունը կազմում է 7,3 միլիարդ դոլար, և եթե նայեք վիճակագրությանը, ապա հունվար-ապրիլին այն կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Տեմպերը շատ լավ են, տնտեսությունը շատ լավ է զարգանում», - ասել է պաշտոնյան՝ ընդգծելով Հայաստանի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ-ին։