ՀՀ-ում ԵՄ առաքելությունն արդեն տալիս է շատ կոնկրետ արյունքներ. ԵՄ դեսպան
Դիմակայունությունն ինձ համար հասարակության, տնտեսության ու ինստիտուտների ու վերջին հաշվով մարդկանց դիմակայունությունն է:
Այս մասին «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորություններ» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:
«Հիմնական խնդիրը բարեփոխումներին տեր կանգնելն է, մենք աջակցում ենք տնտեսական զարգացմանը: 600 միլիոնից ավելին ներդրվել է արդեն տնտեսական ներդրումների պլանով, մենք ակնկալում ենք իրականացնել նաև ենթակառուցվածքային ծրագրեր: Ես հատկապես ուզում եմ ընդգծել մեր աջակցությունը խաղաղությանն ու հարաբերությունների նորմալացմանը, տեղում մեր ներկայությունը նույպես շատ կարևոր է: ՀՀ- ում ԵՄ առաքելությունն արդեն տալիս է շատ կոնկրետ արյունքներ իր ներկայությամբ՝ աջակցելով մարդկային անվտանգությանը: Սա կոնկրետ ցույց է տալիս, թե որքան հեռուն է ԵՄ-ն պատրաստ գնալ Հայաստանի պարագայում»,- ասաց դեսպանը:
Նա նշեց, որ ՀՀ-ԵՄ գործընկերությունը պետք է ձևակերպվի երկկողմանիորեն:
«Կովկասում կան մի շարք առանձնահատկություններ, օրինակ, երբ խոսում ենք Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների մասին: ԵՄ-ն իր գործիքակազմը օգտագործում է, միգուցե, ոչ միշտ է դա արդյունավետ, բայց մենք փորձում ենք անել առավելագունը, որպեսզի խթանենք խաղաղությունն ու բարեկեցությունը»,- ասաց Վասիլիս Մարագոսը: