ru24.pro
World News
Июль
2024

Դիմանալու չի (վերջին հոդված)

0
Իմ կյանքը բաժանվեց երկու մասի՝ մինչ 2020 թվականի նոյեմբերի 9-ը և դրանից հետո։ Նոյեմբերի 9-ից հետո իմ կյանքը փլուզվեց։ Վերանայեցի ողջ անցած տարիներս։ Փաստորեն, անիմաստ եղավ « Ղարաբաղ» կոմիտեի, Հայոց Համազգային Շարժման ստեղծումը, հետևաբար և իմ անդամակցությունը այդ կառույցներին։ Վերանայեցի իմ հարաբերությունները ու սաստիկ հիասթափվեցի իմ արդեն նախկին գործընկերներից, որոնք հիմնականում շարունակում են կրծքով պաշտպանել Արցախն ուրացած, հայրենի տարածքները վաճառքի հանած վարչապետ կոչեցյալին։ Հիասթափվեցի նաև հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունից, որ հանդուրժում են համազգային նվաստացումը։Այս ամենը քայքայեց առողջությունս․․․