ru24.pro
World News
Июль
2024
1 2 3 4 5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Մանթաշյան-Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում որևէ միջադեպ տեղի չի ունեցել․ ոստիկանությունը պարզաբանում է տարածել

0

ՆԳՆ ոստիկանությունն անդրադարձել է նախօրեին համացանցում տարածված այն տեղեկությանը, թե Փաշինյանի ավտոշարասյունը քիչ էր մնում վրաերթի ենթարկեր քաղաքացուն։

«Հուլիսի 2-ին սոցցանցերում հրապարակում էր տարածվել՝ իբր «Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, սարսափելի բարձր արագությամբ, բարձրախոսներով անդադար ու անիմաստ գոռգոռացող ոստիկանների ուղեկցությամբ, Մանթաշյան-Գ. Նժդեհ փողոցների խաչմերուկին մոտ վրաերթի էր ենթարկում հերթական ՀՀ քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց»։

Հայտնում ենք, որ այն չի համապատասխանում իրականությանը։ Մանթաշյան-Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ ՃՈ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները պատշաճ վերահսկել են ավտոմեքենաների, շարասյան և քաղաքացիների անվտանգ շարժը։

Կոչ ենք անում զերծ մնալ չճշտված, իրականությանը չհամապատասխանող ապատեղեկատվություն տարածելուց», - ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ վերոնշյալ գրառումն իր ֆեյսբուքյան էջում արել էր փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, ով Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից Լեո-Պարոնյան խաչմերուկում 2022 թ. ապրիլի 26-ին վրաերթի ենթարկված և մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով փաստաբանն է, նա տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն է։