ru24.pro
World News
Июль
2024
1 2 3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Լուռ հետևող մարդիկ, հույսներդ ինչի՞ վրա է, ու՞մ վրա է․ որտե՞ղ է երաշխիքը, որ տարբերվելու եք իր տունը uտիպnղաբար լքած արցախցnւց․ Կարեն Բեքարյան

0

Լուռ հետևող մարդիկ, հույսներդ ինչի՞ վրա է, ու՞մ վրա է․ որտե՞ղ է երաշխիքը, որ տարբերվելու եք իր տունը ստիպnղաբար լքած արցախցուց:

Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է  «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը։

«Ամենօրյա կտրվածքով այս իշխանությունը բավարարում է Ադրբեջանի ախորժակը, հիմա այդ բավարարելու արդյունքում Ադրբեջանն ու Թուրքիան ձգտելու են խաղաղությա՞ն, թե՞ ձգտելու են ավելին պոկելու՝ մինչև մեր վերջնական ոչնչացում»,- հարց բարձրացրեց քաղաքական վերլուծաբանը՝ միևնույն ժամանակ սթափության կոչ ուղղելով հանրությանը՝ այսքան կորուստներից, հայրենիքը կտոր-կտոր հանձնելուց և թշնամու՝ էլ ավելի բացվող ախորժակից հետո ինչպե՞ս կարելի է հավատալ Նիկոլ Փաշինյանի թմբկահարած թեզին, թե Արցախը հանձնելով, Հայաստանից հողեր հանձնելով՝ ինքը տարածքային ամբողջականության հարց է լուծում․

«Ճիշտ հակառակը։ Որ պահին աշխարհը համարեց, որ Արցախի հարցը շրջված է, բացվելու է Սյունիքի էջը։ Կշրջվի Սյունիքի էջը, կբացվի Գեղարքունիքինը։ Այսինքն, սա անվերջ պարտության ընթացք է՝ մինչև լիակատար ոչնչացում։ Այստեղ խնդիրը պատերազմ ուզել կամ չուզելու մեջ չէ, մեզ պետք է նորմալ իշխանություն՝ իր երկրի օրակարգը, իր կարմիր գծերը սահմանող։

Եվ վերջիվերջո, ուզում եմ մի շատ պարզ հարց տալ առաջին հերթին մեր այն հայրենակիցներին, ում պատկերացմամբ՝ զանգը դեռ այնքան ուժեղ չի հնչել, որ ինքն իր տնից դուրս գա․ մարդը, որը հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», այսօր ասում է՝ «Արցախն Ադրբեջան է, և վերջ», ուրեմն որտեղի՞ց ձեզ երաշխիք, որ այդ 29 700 – 29800 քառակուսի կմ-ին տեր է լինելու։ Չկա երաշխիք։ Նա այդ երաշխիքի չլինելն ապացուցել է անձամբ։ Հույսներդ ինչի՞ վրա է, ու՞մ վրա է, որտե՞ղ է երաշխիքը, որ տարբերվելու եք իր տունը ստիպnղաբար լքած արցախցուց»,- հայտարարեց նա։