ru24.pro
World News
Июль
2024
1 2 3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Իսկապես շատ ուրախ եմ, որ կարողանում եմ դեռևս օրինակ լինել թե՛ ավագ, թե՛ կրտսեր սերնդի համար․ Մխիթարյան

0

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ  Հենրիխ Մխիթարյանը խոսել է կրտսեր սերնդի համար օրինակ լինելու, սպորտային մաքսիմալիզմի և կարգապահության մասին։

«Իսկապես շատ ուրախ եմ, որ կարողանում եմ դեռևս օրինակ լինել թե՛ ավագ, թե՛ կրտսեր սերնդի համար: Դա նշանակում է, որ դեռևս պիտանի եմ ֆուտբոլին, այն երեխաներին, որոնք ցանկանում են ֆուտբոլով զբաղվել: Ես էլ փորձում եմ հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի արդարացնեմ սպասելիքները, ու հենց նրանք էլ ինձ ուժ ու մոտիվացիա են տալիս, որ կարողանամ բարձր մակարդակով խաղալ և նրանց ինձնով ուրախանալու ու հպարտանալու առիթներ տալ»,-նշել է Մխիթարյանը Armenian Soccer-ի հետ զրույցում։

Հարցին թե սպորտային մաքսիմալիզմը տարիքի հետ ավելանում է, թե՞ նվազում, Մխիթարյանը պատասխանել է, որ միշտ է մաքսիմալիստական․ «Ես միշտ էլ մաքսիմալիստ եմ եղել և շարունակում եմ այդպիսին մնալ՝ անկախ նրանից, թե որ դիրքում եմ խաղում: Այս տարի ընդամենը 2 գոլ խփեցի ու շատ եմ ցավում դրա համար, որովհետև գիտեմ՝ կարող էի ավելին, բայց չեմ դժգոհում, քանի որ մեր ընդհանուր թիմային նպատակը Սկուդետտոն հաղթելն էր, ինչն իրականացրինք: Ես էլ դարձա թիմի լավագույն ասիստենտը, բայց իմ անհատական ամբիցիաները միշտ բարձր են. գալիք մրցաշրջանի համար ցանկանում եմ ավելի շատ գոլեր ու գոլային փոխանցումներ ունենալ իմ ակտիվում»:

Վաղ տարիքից իր կարգապահությամբ հայտնի մարզիկը այսօր էլ նույն սկզբունքով է մոտենում առհասարակ ամեն ինչին։ Եվ թերևս այդ բանաձևի մեջ է Մխիթարյանի գաղտնիքը, որ ֆուտբոլն ընտանիքին չի խանգարում, ընտանիքն էլ ֆուտբոլային գործերին։

«Փորձում եմ պունկտուալ ու կարգապահ լինել՝ անկախ նրանից, թե ինչ եմ անում՝ մարզմա՞ն եմ գնում, երեխայի՞ն եմ մանկապարտեզ տանում կամ վերցնում այնտեղից: Այսկերպ նաև կարգապահության օրինակ ես ծառայում երեխաներիդ համար, որովհետև որքան էլ փորձես բառերով սովորեցնել, միևնույն է՝ նրանք ծնողներին նայելով են սովորում, գործողություններին են նայում: Դրա համար էլ փորձում եմ օրինակով ցույց տալ տղայիս, թե ինչպիսին է պետք լինել: Կարգապահության առումով ամեն ինչ նույնն է մնացել. ֆուտբոլն ընտանիքին չի խանգարում, ընտանիքն էլ ֆուտբոլային գործերին չի խանգարում. այսինքն՝ միշտ ժամանակին եմ գնում մարզումների… առայժմ, տանն էլ փորձում եմ ամեն ինչով օգնել՝ այդկերպ ևս օրինակ լինելով տղայիս համար»,- նկատել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2023/24 մրցաշրջանում «Ինտերի» կազմում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։