ru24.pro
World News
Июль
2024
1 2 3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Մենք պատրաստ ենք, բայց հասկանում ենք, որ Բելգիայի դեմ հանդիպումը հեշտ չի լինելու․ Մբապե

0

Ֆրանսիայի հավաքականի առաջատար Կիլիան Մբապեն Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/8 եզրափակչի՝ Բելգիայի հավաքականի դեմ խաղի նախօրեին խոսել է առաջիկա խաղի մասին.

«Ոչ ոք չի ցանկանում տուն գնալ։ Մեզ համար դեռ վաղ է արձակուրդի մասին մտածելը։ Մենք պատրաստ ենք, բայց հասկանում ենք, որ Բելգիայի դեմ հանդիպումը հեշտ չի լինելու։

Այնուամենայնիվ, մենք հիանալի թիմ ունենք, և դա կապացուցենք խաղադաշտում»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Երկուշաբթի՝ հուլիսի 1-ին, կկայանա Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի՝ Ֆրանսիայի և Բելգիայի հավաքականների հանդիպումը։