ru24.pro
World News
Июль
2024

Հունգարիայի վարչապետը խորհրդանշական արարողությամբ ստանձնել է ԵՄ Խորհրդի նախագահությունը

0

Հունգարիան խորհրդանշական արարողությամբ ստանձնեց ԵՄ Խորհրդի նախագահության էստաֆետը Բելգիայի կողմից։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Բրյուսելում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և նրա բելգիացի գործընկեր Ալեքսանդր Դե Կրուի մասնակցությամբ տեղի է ունեցել լիազորությունների հանձնման և ընդունման պաշտոնական արարողությունը։

«Այսօր Հունգարիան ստանձնեց Եվրամիության Խորհրդի նախագահությունը Բելգիայից։ Վարչապետ Ալեքսանդր Դե Կրուի հետ անցկացրինք իշխանության փոխանցման շատ ուրախ արարողություն։

Բոլորն ուրախ են, որ կրկին եկել է Եվրոպան մեծ դարձնելու մեր հերթը»,– գրել է Վիկտոր Օրբանը X-ի միկրոբլոգում։